ՓԱՍՏԱԲԱՆ · ՆԱՆՈ ՊԱՊՈՅԱՆ

Իրավական աջակցություն և դատական ներկայացուցչություն

Փաստաբանական և իրավաբանական ծառայություններ ՀՀ-ում եւ դրա սահմաններից դուրս։ Ֆիզիկական անձանց և բիզնեսի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն և ներկայացուցչություն՝ քաղաքացիական, վարչական, ընտանեկան, աշխատանքային, պայմանագրային, կորպորատիվ, հարկային, սնանկության, գույքային և այլ իրավական հարցերով։

ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանԱրտոնագիր №273927.12.2019-ից արտոնագրվածԳործունեության հիմնական վայր՝ Երևան
Փաստաբանի մասնագիտական դիմանկար

Նանո ՊապոյանՓաստաբան։

Ուղղություններ

Իրավական օգնություն՝ ըստ ձեր իրավիճակի

Ընտրեք ձեր հարցին մոտ ուղղությունը՝ հասկանալու հնարավոր իրավական քայլերը։

01

Քաղաքացիական իրավունք

Սեփականության, ժառանգության, ընտանեկան, հողային, պայմանագրային և այլ քաղաքացիաիրավական հարցերի վերլուծություն, դատական եւ արտադատական կարգով իրավական աջակցություն։

Դիտել ծառայությունները
Բոլոր ծառայությունները
Նանո Պապոյանի դիմանկարNP

Փաստաբանի մասին

Նանո Պապոյան

Փաստաբան

Իրավական աջակցությունը պահանջում է ոչ միայն գիտելիք եւ փորձ, այլև ճշգրտություն, փխստերի խորքային վերլուծություն և յուրաքանչյուր հանգամանքի նկատմամբ անհատական մոտեցում։

Իմ աշխատանքը սկսվում է խնդրի և փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունից՝ իրավական ռիսկերը ճիշտ գնահատելու, հնարավոր լուծումները բացահայտելու և հաճախորդի շահերի պաշտպանության առավել արդյունավետ ռազմավարություն ձևավորելու նպատակով։

Յուրաքանչյուր գործի հիմքում դրված է հիմնավորված իրավական դիրքորոշում, հստակ ռազմավարություն և պատասխանատու մոտեցում։

Փաստաբանի մասին

Աշխատանքի սկզբունքները

Վստահությունը կառուցվում է մանրուքներից։

01

Անձնական ներգրավվածություն

Յուրաքանչյուր հարցի համար ձևավորվում է առանձին դիրքորոշում և աշխատանքի ընթացք։

02

Գաղտնիություն

Տեղեկությունն ու փաստաթղթերը մնում են խիստ մասնագիտական շրջանակում։

03

Հստակ ռազմավարություն

Առաջ շարժվում ենք հասկանալի հաջորդ քայլերով՝ գնահատելով ռիսկերը։

04

Պատասխանատու հաղորդակցություն

Կարևոր որոշումները բացատրվում են պարզ լեզվով և ժամանակին։

Ինչպես է կառուցվում աշխատանքը

Հետևողական՝ առանց ավելորդ բարդության

  1. 01

    Առաջին խորհրդատվություն

    Քննարկում ենք հանգամանքներն ու հարցը։

  2. 02

    Փաստաթղթերի վերլուծություն

    Հավաքում ենք փաստերը և գնահատում ռիսկերը։

  3. 03

    Ռազմավարություն

    Որոշում ենք իրավական գործողությունների հերթականությունը։

  4. 04

    Աշխատանք գործով

    Իրականացնում ենք համաձայնեցված պլանը։

  5. 05

    Արդյունք

    Ամփոփում ենք և ամրագրում հաջորդ քայլերը։

ՀՏՀ

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն արժե խորհրդատվությունը։

Արժեքն ու ձևաչափը քննարկվում են աշխատանքի մեկնարկից առաջ՝ հարցի կարճ նկարագրությունից հետո։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Սովորաբար օգտակար են պայմանագրերը, նամակագրությունը, ծանուցումները և իրավիճակին վերաբերող այլ նյութեր։ Ճշգրիտ ցանկը որոշվում է առաջին դիմումի ընթացքում։

Հնարավո՞ր է խորհրդատվություն ստանալ առցանց։

Առցանց խորհրդատվության հնարավորությունը համաձայնեցվում է անհատապես։

Հնարավո՞ր է ներկայացուցչություն դատարանում կամ պետական մարմիններում։

Ներկայացուցչության հնարավոր ձևաչափը գնահատվում է կոնկրետ հարցի, փաստաթղթերի և կիրառելի ընթացակարգի հիման վրա։

Առաջին քայլ

Ունե՞ք իրավական հարց

Զանգահարեք, որպեսզի քննարկենք իրավիճակը և հնարավոր հաջորդ քայլերը։

Կապ հաստատել

Կապ

Զանգահարեք ինձ

Հեռախոսով կքննարկենք ձեր հարցը և աշխատանքի հնարավոր ձևաչափը։

+374 98 86 00 70

Երևան, Վարդանանց 13

Կապ հաստատել